Գեներալ Օհանյանը «քամի է ցանում» ու 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը: . այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն:
Ամենևին չարժե մեջբերել պաշտպանության երբեմնի նախարար Սեյրան Օհանյանի մտքի գոհարները. դրանք ո՛չ իրականությանը, ոչ օրվան, ոչ էլ, թերևս, իր զբաղեցրած նախկին պաշտոնին հարիր մտքեր չէին: Մանավանդ որ «թշնամիների» դեմ պայքարի ելած այդ լիդերները` թե՛ Օսկանյանը, թե՛ Օհանյանը, ընտրվելու դեպքում չեն վերցնելու իրենց մանդատները: Ու թե ինչ են անում «աղմուկի մեջ վայրենի», լոկ իրենք ու մեկ էլ «կամանդույուշչին» կիմանան:
Այսօր Օհանյանը Կոելյոյի հայտնի հերոսի նման «քամի է ցանում» ու 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը: Ինչով կավարտվի այս «ասքը», դժվար է ասել, որովհետև գեներալ Օհանյանի երկրորդ շնչառությունն է բացվել, և այն, կարծես, իրենը չէ. նա շնչում է այլոց հանգով, թշնամության «մասին» և խիստ անհամբեր:
Ինչը, թերևս, ամենավտանգավորն է այս խաղում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]