211652_close_icon
views-count1003 դիտում article-date 22:21 06-03-2024

Այսօրվա բանակում ցանում են վախվորած, անատամ, հայրեինք չերազող, փամփլիկ հոգեբանության սերմեր միայն․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գլխատված հաստաբուն կաղնիներն ու Պապիկյանի ակնարկած «ծիլերը»

Գործուղման պատճառով, շատ ավելի ուշ հնարավորություն ունեցա լսել Վազգեն Սարգսյանի 65-ամյակի առիթով Պապիկյանի ելույթը։ Երնեկ՝ չլսեի։

Եթե չլիներ խոսքի սկզբում հոկտեմբեր 27-ի մասին հատուկ հիշատակումը, և Վազգենի անվան փոխարեն, ցանկացած այլ անուն տրվեր, Պապիկյանի խոսքում ոչինչ էլ չէր փոխվի, քանի որ այստեղ Վազգենը ու նրա գործը չկար, բացակայում էին Վազգեն Սարգսյանի ավանդը, ձեռքբերումը, ազատագրումը, Լեռներում հարսանիքը, զոհված ազատամարտիկ-զինակցի կորստի ցավը։ Կար միայն այսօրվա քաղաքական կոնյուկտուրայով պայմանվարված մերկապարանոց հռետորաբանություն։

Ինչպես ուրանում են Ազատամարտը, անգամ ՊՆ կայքից ջնջում Բանակի հիմք մեր ազատագրական Արցախյան պայքարի էջը, այնպես էլ երեկ երեկոյան օպերայի դահլիճում մանկուրտ, առանց հիմք ու բովանդակություն ելույթ ունենալուց, «հանդես» կազմակերպելուց բացի ոչինչ չկար։

Հետաքրքիր էր՝ դահլիճում ներկա տարեց, ճերմակած ազատամարտիկները, Վազգենի զինակիցները (պաշտոնյա երկրապահներին ի նկատի չունեմ, նրանք վաղուց են ուրացել) իրենց երիտասարդությունը, ինքնազոհաբերումը, իրենց նահատակ ընկերներին գտա՞ն պաշտպանության նախարարի խոսքում։ Խոսք, որում Պապիկյանը երկրի սահմանը պարփակեց իրենց նախընտրած 28 հազար քառակուսի կիլոմետրի մեջ։ Խոսք, որտեղ միտումնավոր մոռացան, որ Վազգենի, հազարավորների, արցախցիների գծած սահմանն ուրիշ էր, շատ ավելի ընդգրկուն էր։

Անգամ հիմա էլ այս իշխանությունը պատրաստ է զիջել, ձևախեղել վազգենների կռվով, կյանքով ձևավորված տավուշյան սահմանը։ Ուրացման գագաթնակետը Պապիկյանի խոսքի ամփոփումն էր՝ տնկած սերմերի մասին։

Այսօրվա բանակում ցանում են վախվորած, անատամ, հայրեինք չերազող, փամփլիկ հոգեբանության սերմեր միայն, մարզախաղերով ուրախացող, օպերա ու բալետ միայն այցելող սերմեր։

…Իսկ դահլիճում այդպես էլ չկար Վազգենի ժամանակ նետված սերմերի մեծ մասը, որ պատերազմում, պայքարում դարձել էին հաստաբուն կաղնիներ»։

Նմանատիպ նյութեր