«Բարսելոնան» կորզեց հաղթանակը Մադրիդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» Մադրիդում դրամատիկ պայքարում հաղթեց «Ատլետիկոյին»` 2:1:
Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: 64-րդ րոպեին հաշիվը բացեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան: Շուտով «Ատլետիկոն» հավասարեցրեց հաշիվը` աչքի ընկավ Դիեգո Գոդինը:
86-րդ րոպեին «Բարսելոնայի» երկարատեւ գրոհը հաջողությամբ պսակվեց. հաղթական գոլը խփեց Լիոնել Մեսին: Նշենք, որ սա Մեսիի 22-րդ գոլն էր «Ատլետիկոյի» դարպասը: Ոչ մի այլ ակումբի դարպասը Մեսին այսքան չի գրավել:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 54 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մադրիդի «Ռեալը» ունի 52 միավոր, և 2 խաղ պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
[/b]«Ատլետիկո» - «Բարսելոնա»՝ 1:2
Դիեգո Գոդին, 70 - Ռաֆինյա, 64, Լիոնել Մեսի, 86



