211652_close_icon
views-count11396 դիտում article-date 23:33 05-12-2015

Դորտմունդի «Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ կորզեց հաղթանակը Վոլֆսբուրգում. տեսանյութ

Ֆանտաստիկ վերջաբան ունեցավ Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը՝ «Վոլֆսբուրգի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև: «Բորուսիան» խաղի սկզբից մեծ առավելություն ուներ, երկու անգամ առաջին 5 րոպեում դորտմունդցիների հարվածներից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: 32-րդ րոպեին գերազանց իրեն դրսևորեց Հենրիխ Մխիթարյանը, որը գնդակը խլեց մրցակցից և փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին, որը բացեց խաղի հաշիվը: 2-րդ խաղակեսում «Վոլֆսբուրգը» որոշ առավելություն ուներ, սակայն «Բորուսիան» վստահ էր պաշտպանվում: Սակայն հանդիպման վերջին րոպեին «Վոլֆսբուրգի» հարձակվող Շյուրլեին տուգանային հրապարակում վայր գցելու համար մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց, որը իրացրեց Ռոդրիգեսը: Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին «Բորուսիայի» վերջին գրոհն ավարտվեց գոլով. Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո հաղթական գնդակը խփեց Սինձի Կագավան: «Բորուսիան» այս դրամատիկ խաղում հաղթեց 2:1 հաշվով, և 35 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում, ինչպես նաև կրճատեց միավորներից տարբերությունը «Բավարիայից», որ այսօր պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և ունի 40 միավոր: [b]Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր [/b]«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» (Դորտմունդ). 1:2 Գոլերը. Ռիկարդո Ռոդրիգես, 90 (11մ) - Մարկո Ռոյս, 32, Սինձի Կագավա, 90+3
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր