211652_close_icon
views-count3871 դիտում article-date 00:49 30-09-2015

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» կորզեց հաղթանակը, ԲԱՏԷ-ն սենսացիոն հաղթանակ տարավ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Ինչպես և սպասվում էր, կատալոնացիները առանց Լիոնել Մեսիի մեծ խնդիրներ ունեցան այս խաղում: Հաշիվը բացեցին գերմանացիները: Մինչև 80-րդ րոպեն կատալոնացիների հսկայական առավելությունը գոլի չէր վերածվում: Սակայն 80-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սերխի Ռոբերտոն կարողացավ վերականգնել հաշիվը, իսկ 2 րոպե անց Լուիս Սուարեսը գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»՝ 2:1: Այս խմբի մյուս հանդիպումը նույնքան դրամատիկ, միևնույն ժամանակ սենսացիոն ստացվեց: Բելառուսական ԲԱՏԷ-ն մինչև 30-րդ րոպեն 3 գնդակ ուղարկեց «Ռոմայի» դարպասը: 2-րդ խաղակեսում «Ռոման» մեծ ուժերով առաջ գնաց, կարողացավ երկու գնդակ խփել, սակայն փրկել խաղը չհաջողվեց: ԲԱՏԷ-ն հաղթեց 3:2: Այս տուրից հետո 4 միավորով առաջատար դարձավ «Բարսելոնան»: 3-ական միավոր ունեն ԲԱՏԷ-ն և «Բայերը»: «Ռոմայի» հաշվին ընդամենը 1 միավոր է: Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր [b]E խումբ[/b] «Բարսելոնա» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2:1 Լուիս Սուարես, 80, Սերխի Ռոբերտո, 82 – Կիրյակոս Պապադոպուլոս, 22 ԲԱՏԷ (Բելառուս) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3:2 Իգոր Ստասևիչ, 9, Ֆիլիպ Մլադենովիչ, 12, 30 – Ժերվինյո, 66, Վասիլիս Թորոսիդիս, 82
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր