Օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 26-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ընկել է շքամուտքի ծածկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բանալին իջեցրել և հանձնել են բնակարանի վարձակալ Ս. Ն.-ին: