Չեխիայում ֆուտբոլիստը խաղի ժամանակ փրկել է մրցակցի դարպասապահի կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեխիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Սլովացկոյի» հարձակվող Ֆրանսիս Կոնեն փրկել է «Բոհեմիանս 1905»-ի դարպասապահ Մարտին Բերկովեցի կյանքը:
Հանդիպման 1-ին խաղակեսում Բերկովեցը բախվել է իր թիմակիցի հետ, որից հետո կորցրել է գիտակցությունը: Կոնեն առաջինն է նկատել, որ 28-ամյա դարպասապահը լեզուն կուլ է գնացել և անմիջապես առաջին բժշկական օգնությունն է ցույց տվել:
«Այդպիսի բան ինձ հետ չորս անգամ է պատահել: Մեկը` Թաիլանդում, երկու անգամ` Աֆրիկայում: Ես միշտ ստուգում եմ, թե արդյոք ֆուտբոլիստը լեզուն կուլ չի տվել: Ուրախ եմ, որ օգտակար եղա», խաղից հետո ասել է Կոնեն:
Բերկովեցը գիշերը հիվանդանոցում է եղել: Նրա կյանքից ոչինչ չի սպառնում: