Չեխիայում ֆուտբոլային խաղի ժամանակ մերկացած երկրպագուհին դարձել է համացանցի աստղը. տեսանյութ
Պրահայի «Սպարտա» ակումբի երկրպագուհին Չեխիայի առաջնությունում ««Մլադա Բոլեսլավի» հետ խաղի ժամանակ իր կրծքերն է ցուցադրել թիմի կիսապաշտպան Բորժեկ Դոչկալին:
Հանդիպումը հեռարձակվել է տեղի հեռուսատեսությամբ, այդ իսկ պատճառով աղջիկը արագորեն դարձել է համացանցի աստղ:
Դաշտի ծայրամասի մոտ կանգնած աղջիկը մերկացել է խաղավերջում՝ անկյունայինի խաղարկման ժամանակ: Ինքը՝ Դոչկալը, որևէ ուշադրություն չի դարձրել այդ տեսարանին:
Խաղն ավարտվել է «Սպարտայի» հաղթանակով՝ 4:2, ընդ որում, վերջին գնդակը պրահացիները խփել են աղջկա «սթրիփթիզից» ընդամենը 1 րոպե անց: