Ճապոնիայի կենդանաբանական այգիներից մեկում առյուծը հարձակվել է 22-ամյա կնոջ վրա
Ճապոնիայի Կոմարո քաղաքի կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է 22-ամյա աշխատակցուհու վրա: Այս մասին հայտնում է HTB –ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը մաքրելիս է եղել առյուծի վանդակը, երբ գիշատիչը հարձակվել է նրա վրա, չնայած այն հանգամանքին, որ առյուծը այդ պահին պետք է գտնվեր մեկ այլ՝ փակ տարածքում:
Այս պահին կենդանաբանական այգին փակ է: Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները: