211652_close_icon
views-count1799 դիտում article-date 16:29 26-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 26-ին, ժամը 05:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ Կոմպոզիտորների տան մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել «Соболь» մակնիշի 793 LU 64 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 25-ին, ժամը 20:20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին ՃՈ հենակետի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Lexus GX» մակնիշի 01 QX 011 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր): *** Փետրվարի 25-ին, ժամը 19:29-ին տեղեկություն է ստացվել, որ Արևածագ-Կարմիր Աղեկ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Օձուն-Կարմիր Աղեկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW 318» մակնիշի 26 OU 823 պետհամարանիշով ավտոմեքենան: ***

Նմանատիպ նյութեր