Դիեգո Սիմեոնե. «Բարսելոնան» մնում է աշխարհի ուժեղագույն թիմը
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնայի» հետ հանդիպմանը:
«Վատ հանդիպումներ բոլորն էլ ունենում են: Կարծում եմ, Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած 0:4 հաշվով պարտությունը ընդամենը մեկ կոնկրետ խաղում անհաջողություն էր:
Իմ կարծիքով, «Բարսելոնան» շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն ակումբը և մեր հետ խաղում կարող է ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը», ասել է Սիմեոնեն:
Նշենք, որ հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին` Երևանի ժամանակով 19:15-ին:


