Դիեգո Սիմեոնե. Ավելի լավ մրցակից, քան` «Բարսելոնան», չէր կարող լինել
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/18/79953/]վիճակահանությունից[/url] հետո, որտեղ նրա թիմի մրցակիցն է լինելու «Բարսելոնան», հայտարարել է, որ չափազանց գոհ է վիճակահանության արդյունքներից:
«Շատ գոհ եմ: Ի՞նչը կարող էր սրանից ավելի լավ լինել: Մեզ հնարավորություն ընկավ պայքարել աշխարհի` թերևս ուժեղագույն ակումբի հետ», ասել է Սիմեոնեն:


