Մոուրինյոն Նեյմարին համոզում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամռանը ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:
Պորտուգալացի մասնագետը մեկ շաբաթ առաջ կապ է հաստատել 25-ամյա բրազիլացու հետ և դրանից հետո պարբերաբար զանգահահարում է` համոզելով տեղափոխվել «ՄՅՈւ»: Մոուրինյոն Նեյմարին բացատրել է, որ Անգլիա տեղափոխվելով, նա ավելի ուժեղ ֆուտբոլիստ կդառնա:
Մարզիչը թիմի ղեկավարներին հայտնել է, որ Նեյմարի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման գիծն ուժեղացնելու իդեալական տարբերալ կլիներ: Նշենք, որ 2016թ. հոկտեմբերին Նեյմարը «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2021 թվականը:


