Ֆերգյուսոնը Ռոնալդուին համոզում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը բանակցություններ է վարել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որին ժամանակին «Սպորտինգից» Մանչեսթեր էր հրավիրել:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Ֆերգյուսոնը նոյեմբերի 9-ին Լոնդոնում հանդիպել է Ռոնալդուի հետ, և նրան փորձել համոզել, որպեսզի վերջինս վերադառնա մանչեսթերյան ակումբ:
Նշվում է, որ ավելի վաղ Ֆերգյուսոնը Ռոնալդուի և նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ մեկ անգամ արդեն բանակցություններ էր վարել մարտին՝ Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Շալկե» խաղից հետո:
Նշենք, որ Ռոնալդուին ցանկանում է ձեռք բերել նաև ՊՍԺ-ն, որը խաղացողի համար պատրաստ է վճարել 120 մլն եվրո: