211652_close_icon
views-count9165 դիտում article-date 10:54 25-02-2017

Կարեն Կարապետյանը նախագահի հետ պայքարի մեջ մտնելու նշաններ է ցույց տալիս. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական պայքարի մեջ մտնելու նշաններ է ցույց տալիս: Նրա և Սարգսյանի անհարթ հարաբերությունները վաղուց գաղտնիք չեն: Մինչև հիմա միայն Սարգսյանն էր վարչապետին հարվածներ հասցնում, իսկ Կարապետյանը փորձում էր հասկանալ` ինչ է կատարվում: Կարծես թե, արդեն հասկացել է և սկսել է գործել: Տպավորություն կա, որ հանրապետության երկու ամենաբարձր պաշտոնյաներն առհասարակ չեն խոսում իրար հետ: Պաշտոնական հանդիպումներ նրանց միջև չեն լինում, աշխատանքային` նույնպես, միաժամանակ նույն վայրում գտնվելու դեպքում էլ, գոնե տեսախցիկների առաջ նրանք երբեք չեն շփվում: Փետրվարի 22-ին Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Կադրերում երևում է, թե ինչպես մտնելով նիստերի դահլիճ Սարգսյանը վարչապետի ձեռքն անգամ չի սեղմում, ինչը կարծում ենք արարողակարգի պահանջ է: Նա այդկերպ ողջունում է միայն ԱԺ նախագահին: Վարչապետի վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ նա որոշել է այնուամենայնիվ վաստակել այլընտրանքի կարգավիճակը: «Մեդիամաքս»-ի հետ փետրվարի 21-ի հարցազրույցում հարցին`դուք ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք, Կարապետյանը պատասխանում է. «Աստիճանաբար դառնում եմ»: Նույն հարցազրույցում Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը, թե իր կարծիքով 2018-ին ինքը կբավարարի վարչապետի պաշտոնը ստանձնելու սահմանադրական պահանջը, հենց այդպիսի հատկություն ցուցադրելու փորձ էր: Նման մի փորձ էր նաև Սահմանադրական բարեփոխումների և իրավական անվտանգության թեմաներով Ս. Սարգսյանի հրավիրած ԱԽ նիստի հաջորդ օրը կառավարության նիստում Արդարադատության նախարարին նույն թեմայով հանձնարարականներ տալը»: [b]Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր