1554 դիտում
10:35 20-12-2014
Օզոնային շերտը վերականգնվելու նշաններ է «ցույց տալիս». ՄԱԿ-ի զեկույց
ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի պահպանության և Համաշխարհային օդերևությաբանական կազմակերպությունը նոր զեկույց են հրապարակել Երկիր մոլորակի մթնոլորտը պաշտպանող օզոնային շերտի վերաբերյալ, հաղորդում է TASS գործակալությունը:
Զեկույցում ասվում է, որ օզոնային շերտում «վերակենդանացման» նշաններ են նկատվում: Իր հերթին Եվրամիությունն իր առջև խնդիր է դրել մինչև 2030 թվականը 40 %-ով կրճատել ջերմային արտանետումները:
Կատարվել է հետազոտություն, որին մասնակցել է 36 պետությունների 300 գիտնական, ներառյալ՝ Ռուսաստանը: Հետազոտությամբ պարզվել է, որ միջազգային հանրության կողմից մթնոլորտ արտանետվող և օզոնը կործանող հիդրոքլորային ֆտորային կարբոնատների նվազումն իր դրական արդյունքն է տալիս:
Մասնագետները համոզված են, որ եթե մարդկությունն ամբողջապես հրաժարվի օզոնը կործանող վնասակար նյութերի օգտագործումից, ապա դա 11 տարով կարագացնի օզոնային շերտի վերականգնումը:
Նմանատիպ նյութեր
2249 դիտում
10:30 22-01-2015
Օզոնի շերտը վերականգնման նշաններ է ցույց տալիս. ՄԱԿ
1448 դիտում
14:51 11-09-2014
Երկրի օզոնային շերտը վերականգնվում է
1420 դիտում
18:16 11-09-2014
Երկրի օզոնային շերտը կարող է վերականգնվել մինչև դարի կեսեր
Այս բաժնից
778 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4237 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1246 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար