8071 դիտում
11:22 24-02-2017
Եղբորս պատգամավոր դարձնենք, ես կվերադառնամ մարզպետի պաշտոնին. Սարգիս Սահակյան. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարում է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը, փետրվարի 21-ին հավաքել էր իրեն հավատարիմ մնացած համայնքապետերին ու մինի քննարկում էր կազմակերպել։
Քննարկումն ընթացել է խնջույքի համեստ սեղանի շուրջ՝ միասին մի կտոր հաց ուտելու պատրվակով։ Նախկին մարզպետը ձեռքի հետ էլ պահանջել է ներկայացնել հստակ թվեր, թե որ գյուղը ինչքան ձայն կբերի իր եղբոր, պատգամավորության թեկնածու Նաիրի Սահակյանի օգտին։ Սարգիս Սահակյանը բաց տեքստով նշել է, որ ընտրողներին փող բաժանելու հարցում ինքը պատրաստ է, սակայն համայնքապետերը պատասխան են տալու յուրաքանչյուր ձայնի համար։
Վերջում նա որպես գաղտնիք ներկաներին ասել է. «Ընտրություններից հետո, երբ եղբորս պատգամավոր դարձնենք, ես նորից եմ վերադառնալու մարզպետի պաշտոնին։ Ես դեռ երիտասարդ եմ, ուժերս տեղը, փողից չեմ նեղվում, նախագահի մոտ էլ իմ խոսքն անցնում ա»,- հայտարարել է Արագածոտնի նախկին մարզպետը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9768 դիտում
09:19 16-02-2018
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին. «Չորրորդ իշխանություն»
14689 դիտում
09:13 23-02-2018
Ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը. գործարար Սամվել Սահակյան. «Չորրորդ իշխանություն»
5585 դիտում
10:20 10-02-2017
Քաղաքապետ Սարգիս Մուրադյանը կոտրած տաշտակի առջև է. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1843 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»