211652_close_icon
views-count1731 դիտում article-date 19:23 22-02-2017

Վստահ եմ՝ Զարուհի Փոստանջյանի հետ մի օր միևնույն քաղաքական տանիքի տակ ենք հայտնվելու. Ալեն Սիմոնյան

«Ելք» դաշինքը միտված է մեկ կուսակցություն դառնալ: Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ելք» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը: Թեկնածուն նշեց, որ իրենց կուսակցությունը մեծ վերապահումներով է մոտենում դաշինքներին և «Ելք» դաշինքը կազմելիս սկզբունքային կետեր են դրել, որոնք էլ թույլ են տվել «Ելք» դաշինքը կազմել: «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանի հեռանալուց հետո Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել, նշելով, որ ուրախ կլիներ եթե Փոստանջյանը լիներ «Ելքի» կազմում: Լրագրողների հարցին, թե դաշինքը բանակցություններ վարե՞լ է Զարուհի Փոստանջյանի հետ, Սիմոնյանը պատասխանեց. «Ես «Ելքի» անունից չեմ արել այդ հայտարարությունը, ես դա արել եմ իմ անձնական էջին: Վստահ եմ, որ տիկին Փոստանջյանի հետ մենք մի օր մի քաղաքական տանիքի տակ ենք հայտնվելու: Կարծում եմ՝ նման քաղաքական գործիչ մեր քաղաքական դաշտին պետք է, և ցավում եմ, որ նա չի մասնակցում առաջիկա ընտրություններին»:

Նմանատիպ նյութեր