ՕՐՕ-ն ծայրահեղ թշնամացել է Զարուհի Փոստանջյանի հետ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ ՕՐՕ դաշինքում ընդգրկված «Ժառանգական» դեմքերը՝ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, և ընդհանրապես ՕՐՕ-ն՝ որպես այդպիսին, ծայրահեղ թշնամացել են Զարուհի Փոստանջյանի հետ, քանզի վերջինս մեծ հաջողությամբ «Ժառանգությունից» կադրեր է տանում իր նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցություն։
Մեր աղբյուրի խոսքով՝ այժմ դա ինտենսիվացել է՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]