211652_close_icon
views-count1531 դիտում article-date 11:52 17-10-2026

Մենք ունենք բոլոր նախադրյալները Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար․ Փաշինյան

Մենք ունենք բոլոր նախադրյալները Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործական արդյունքների վերածելու համար։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր կայացած բանակցությունների ընթացքում համակողմանի քննարկեցինք քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության և մշակույթի
ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Քաղաքական երկխոսության առումով վերահաստատեցինք բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը»,- նշել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր