34154 դիտում
13:48 11-03-2016
Հայերն արդեն Էկվադորում հայտնվելու բացառիկ հնարավորություն ունեն. ինչ արժի Էկվադորում հայտնվելու հաճույքը, ինչ են հայտնաբերելու այնտեղ եւ ավելին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայկական շուկայում նոր տուրիստական ուղղություն է բացվել, որից ստացած տպավորություններն ու զգացողությունները այնտեղ մեկ անգամ հայտնվողին կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում: Էկվադոր հասնելը հեշտ չէ, բայց հասու՝ հայերին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը մանրամասների շուրջ զրուցեց «Էլ ընդ Այ Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Հարությունյանի հետ:
[b]-Ինչո՞ւ հենց Էկվադոր: Ինչո՞վ Էկվադորը կարող է գրավել հայերին:
[/b]
-Նախ նշեմ, որ ուղղությունը Էկվադոր ոչ միայն նորություն է հայկական տուրիստական շուկայում, այլեւ հայերի համար: Մենք ունենք էքսկլյուզիվ պայմանագիր այնտեղի լավագույն օպերատորներից մեկի հետ եւ Հայաստանում ներկայացնում ենք իրենց: Այդ ամենը տեղի է ունցել Հայ-Էկվադորական միության միջոցով: Մասնավորապես Վարդան Հարությունյանի օգնությամբ եմ կարողացել կապ հաստատել այդ ընկերության հետ: Եվ քանի որ Վարդան Հարությունյանը եղել էր այնտեղ եւ նրանց միջոցով էր ճանապարհորդել, միանշանակ վստահելի են: Այսինքն՝ վստահելի գործընկերների հետ ենք համագործակցում, ինչը շատ կարեւոր է:
[b]-Որքա՞ն ժամանակ է պահանջվում Էկվադոր հասնելու համար: Հայաստանից ուղիղ չվերթ գործո՞ւմ է, թե՞ ոչ: Ինչպես նաեւ ինչքա՞ն գումար է պահանջվում Էկվադոր հասնելու եւ Էկվադորին ծանոթանալու համար:
[/b]
-Ուղիղ չվերթ չկա: Երկու կայանումով է չվերթը իրականացվում: Այստեղից Մոսկվա, այնտեղից՝ Ամստերդամ, որից հետո էլ՝ Կիտո, որը Էկվադորի մայրաքաղաքն է: Մոտավորապես այնտեղ հասնելը պահանջում է մեկ օրից մի քիչ ավելի ժամանակ: Սակայն այն, ինչ կարելի է տեսնել այնտեղ, ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ տեսնել: Մինիմում ավիատոմսը, որ մենք կարողացել ենք ձեռք բերել, արժեցել է մոտ 1180 Եվրո: Դա միայն ավիատոմսի արժեքն է: Բայց 1950 դոլարով հնարավոր է փաթեթ ձեռք բերել: Բնականաբար, դա արվել է մեր խնդրանքով, որ հայերի՝ Էկվադորում հայտնվելու ցանկությունն էլ հասու լինի իրենց գրպանին:
[b]-Իսկ տուրիստական շուկայում Էկվադորը ինչո՞վ է գրավում տուրիստներին:
[/b]
-Միակ ուղղությունն է, որտեղ տեսնում, ծանոթանում ես եւ քաղաքակիրթ հասարակությանը, եւ նաեւ ամենավայրի վիճակներին: Այսինքն՝ երկուսը մեկտեղված են մեկ վայրում: Գալապագոսյան կզիններն են նաեւ շատ գրավում, որը Էկվադորին շատ մոտ է եւ ներքին թռիչէ կա դեպքի այնտեղ: Այնտեղ է նաեւ Դարվինի կղզին, եւ այլն եւ այլն: Ծովառյուծների հետ հայտնվում ես ծովափի ափին: Այսինքն՝ այնպիսի վայրեր են մեկտեղված, որ մեկ այլ տեղ չես կարող հանդիպել:
[b]-Հաճախ վիզաները նման դեպքերում խնդիր են առաջացնում: Էկվադոր հասնելու համար կարգը ինչպե՞ս է:
[/b]
-Այս ուղղությամբ վիզայի խնդիր չկա: Առանց վիզայի 90 օր իրավունք կա լինել Էկվադորում: Ի դեպ, խորհուրդ եմ տալիս գնալու դեպքում գոնե 11 օրով գնալ, որպեսզի հասցնեն այդ ամենը տեսնել: Բացի այդ, Կիտոյում է հասարակածի գիծը: Այսինքն՝ Էկվադոր անունը հենց այդ հասարակածի հետ կապված է, քանի որ այդտեղով է անցնում այդ գիծը: Նրանք այդ գիծը գծել են: Այսինքն՝ միակ տեղն է, որտեղ լինելով՝ դու միաժամանակ կարող ե հայտնվել երկու կիսագնդերի վրա: Մի ոտքդ գծի մի կողմում, մյուսը՝ մյուսում: Տուրիստներին դա շատ է գրավում, հիմնականում ռուսական շուկային: Հուսամ՝ հայկական շուկային եւս կգրավի:
[b]-Իսկ այնտեղ գնալու համար եղանակը ո՞ր ամիսներին է բարենպաստ:
[/b]
-Էկվադորը գրավում է նաեւ նրանով, որ այնտեղ եղանակային տատանումներ չկան եւ գրեթե միշտ նույնն է, ինչը էլ ավելի է գրավում տուրիստներն: Այնտեղ եղնակային պայմանները միշտ բարենպաստ են:
[b]-Հայաստանից գնացողներ կա՞ն, թե՞ ոչ եւ եթե՝ այո, ի՞նչ տպավորություններով են վերադարձել:
[/b]
-Ինչպես հասկացաք, փաթեթն այդքան էլ մատչելի չէ եւ թեեւ ուղղությունը նոր է, բայց զգում ենք, որ հետաքրքրվողները շատ են, քանի որ արդեն հասարակությունն էլ է հոգնել նույն առաջարկներից եւ ուղղություններից: Իսկ այնտեղ գնացողներն այնպիսի զգացողություններով են վերադառնում, որ ըստ նրանց՝ երբեք չեն չեն մոռանա: Բացի այդ, սա այն երկիրն է, որ մի անգամ գնալուց հետո անընդհատ ցանկանալու ես գնալ, որովհետեւ անհնար է մեկ տուրով բացահայտել Էկվադորը: Իսկ Էկվադորը գրկաբաց միշտ էլ սպասում է տուրիստներին՝ հետաքրքրությամբ եւ գեղեցկությամբ նրանց անմոռանալի զգացողություններ պարգեւելու համար:
[b][i]Մանրամասների համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 077 39 55 08, 095 39 55 08, 096 39 55 08
[/i][/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
08:38 05-12-2014
Հայերն ամբիցիաների պակաս ունեն. Առավոտ. խմբագրական
3281 դիտում
18:20 25-10-2015
Քաղցկեղով հիվանդ երեխայի համար խաբել են ժամանակը, և նա վայելել է Սուրբ Ծննդյան տոնի հաճույքը (տեսանյութ)
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը