Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Ֆրանսիա է ժամանել
«Մանչեսթեր Յունայթեդը» ժամանել է Ֆրանսիա, որտեղ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում կհանդիպի «Սենտ Էտյենին»:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Ֆրանսիա է տարել 20 ֆուտբոլիստի:
[b]Դարպասապահներ. [/b]Դե Խեա, Օ'Հարա, Ռոմերո
[b]Պաշտպաններ. [/b]Բայի, Բլինդ, Ֆոսու-Մենսա, Ռոխո, Սմոլինգ, Վալենսիա, Յանգ
[b]Կիսապաշտպաններ.[/b] Կարիկ, Ֆելայինի, Մատա, Մխիթարյան, Պոգբա, Լինգարդ, Շվայնշտայգեր
[b]Հարձակվողներ.[/b] Իբրահիմովիչ, Մարսիալ, Ռեշֆորդ
Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 21:00-ին: Առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 3:0 հաշվով:


