«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնել է Ռոստով, որտեղ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում կմրցի տեղի համանուն թիմի հետ:
Ժոզե Մոուրինյոն իր հետ վերցրել է 20 ֆուտբոլիստի, որոնց թվում է վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, թեպետ մինչև վերջին պահը նրա մասնակցությունը հարցականի տակ էր:
Թիմի հետ Ռուսաստան մեկնած խաղացողների թվում բացակայում են Ուեյն Ռունին, Լյուկ Շոուն և Բաստիան Շվայնշտայգերը:
«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մարտի 9-ին` Երևանի ժամանակով 22:45-ին: