Եվրոպայի Լիգա. Հենրիխ Մխիթարյանը դրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի սկիզբը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Օդեսայում 2:0 հաշվով հաղթեց ուկրաինական «Զարյային»` 2:0:
Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր մանկունյանցիների կազմում:
Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 85-րդ րոպեին: 3 րոպե անց եռաքայլ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկեց Զլաթան Իբրահիմովիչը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 12 միավոր և դուրս եկավ փլեյ-օֆֆ: Սակայն խմբում մանկունյանցիները գրավեցին 2-րդ տեղը, իսկ 1-ին տեղը գրավեց թուրքական «Ֆեներբահչեն», որը Հոլանդիայում 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին» և վաստակեց 13 միավոր:
Եվրոպայի Լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
«Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:2
Մխիթարյան, 48, Իբրահիմովիչ, 88