211652_close_icon
views-count2518 դիտում article-date 23:23 21-02-2017

Հայաստանն ու Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը կրկին մասնակցեցին Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։ Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Հայկական տաղավարում այս տարի ներկայացված էին 10 ընկերություններ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից: Ցուցահանդեսի այցելուներին ցուցադրվեցին հայկական քաղցրավենիք, չրեր խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ և հայկական երկու հանրապետություններին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ: ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրեցին, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը: Ցուցահանդեսի ընթացքում Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ պարային համույթը ներկայացավ հայկական կատարումներով: Տեղեկանք․ Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը։ Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը համակարգել է ՀՀ կառավարության Միջազգային գործարար կապերի խորհուրդը:

Նմանատիպ նյութեր