211652_close_icon
views-count1923 դիտում article-date 14:24 01-03-2016

Հայաստանը և Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի “LA Travel and Adventure Show” զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը

Փետրվարի 27-28-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ Հայաստանը և Արցախը առանձին տաղավարով ներկայացվեցին ԱՄՆ արևմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` “LA Travel and Adventure Show”-ին, որն այս տարի տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում: Ի թիվս զբոսաշրջային ցուցահանդեսի հարյուրավոր մասնակիցների` այցելուներին ներկայացվեց Հայաստանի և Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում ԼՂ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանից ժամանած Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի պատվիրակությունը: Հայկական տաղավարը ցուցահանդեսի հազարավոր այցելուներին ներկայացվում էր Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաև առաջարկում էին Հայաստան և Արցախ ճամփորդելու փաթեթներ: “LA Travel and Adventure Show”-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հանձնեց լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ և մարդաշատ տաղավարն ունենալու համար:

Նմանատիպ նյութեր