211652_close_icon

Ռուսները «սառել» են Սեյրան Օհանյանի հանդեպ. «Իրատես»

views-count5448 դիտում article-date 10:48 21-02-2017
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «խղճահարություն» առաջացնելու չափ նեղված հայտարարում է, թե տասը տարի Հայաստանի պաշտպանության համակարգը ղեկավարելուց հետո ապրում է վարձով, ունեցվածք էլ չունի, մարդկանց մեջ դա ընդամենը ծիծաղ է առաջացնում։ «Ոչինչ չունեցող» նախկին պաշտոնյային ո՞վ ստիպեց «Կարսն ու Կարսի այգին թողած» մտնել քաղաքականություն, այն էլ «դատարկ» գրպանով։ Դեռ կանդրադառնանք Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դառնալու շարժառիթներին, բայց մինչ այդ մի ուշագրավ հանգամանք: Երբ իշխանության և Սեյրան Օհանյանի ջրերը սկսել են նույն առվով չհոսել, և նրան համոզել են, որ ինքը կարող է դառնալ Հայաստանում «թունդ» ընդդիմադիր, նա նախ փորձել է դրսից «մարդ» բերելու և տեղում սեփական խնդիրները լուծելու համար դիմել ՌԴ պաշտոնյաներից մեկին։ Մեր տեղեկություններով, նրան այդ հարցում աջակցություն է խոստացել նրա ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուն, որը, նույն տեղեկությունների համաձայն, բավական մտերիմ է եղել Օհանյանի հետ։ Սակայն հետագայում զարգացումներն այլ ուղղությամբ են ընթացել, և Շոյգուն «սառել» է Սեյրան Օհանյանի հանդեպ։ Այս աջակցությունից զրկվելուց հետո, մեր տեղեկություններով, լուրջ վտանգի տակ է ՕՐՕ դաշինքի հայտնվելը խորհրդարանում։ Եթե դրան էլ գումարենք իշխանության հակակրանքն այս ուժի հանդեպ, ապա այս դաշինքի կատարյալ ձախողումը կարելի է ապահովված համարել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր