Համացանցում է տարածվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
YouTube-ում է հայտնվել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության տեսագրությունը։ Այն ֆիքսել են Կուալա-Լումպուրի օդանավակայանում տեղադրված տեսախցիկները։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է բաց գույնի ջինսե տաբատով ու պիջակով մի տղամարդ /ամենայն հավանականությամբ դա Կիմ Չեն Նամն է/ մոտենում տեղեկատվական ցուցանակին, և այդ պահին նրան թիկունքից մոտենում է մի կին, բռնում գլուխը, մի քանի վայրկյան պահում, հետո թողնում ու արագ թաքնվում ամբոխի մեջ։ Դրանից հետո տղամարդը մոտենում է անվտանգության աշխատակիցներին ու ցույց տալիս իր դեմքը, իսկ հետո 2 հոգու հետ գնում դեպի բուժկետ։
Հիշեցնենք, որ Նամի սպանության կասկածանքով փետրվարի 19-ին Մալայզիայի իշխանությունները ձերբակալել էին Ինդոնեզիայի քաղաքացի Սիտի Այային։