6109 դիտում
14:36 15-02-2017
Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը սպանել են վիետնամցի լրտեսուհիները. Telegraph
Ամենայն հավանականությամբ, Վիետնամի հատուկ ծառայությունների 2 աշխատակցուհիներ են կանգնած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության հետևում։ Այդ մասին բրիտանական Telegraph պարբերականին հայտնել է մալազիական իրավապահ մարմինների ներկայացուցիչը, փոխանցում է Ria Novosti-ն։
«Մենք դիտել ենք տեսագրությունը և արդյունքում հաջողվել է ձերբակալել տաքսու վարորդին, ով նշված 2 կանանց տեղափոխել էր»,-ասել է նա։
Վարորդի ցուցմունքից, ինչպես նաև տեսագրությունից ելնելով՝ ոստիկանությունը ենթադրում է, որ կանայք վիետնամցիներ են և լրտեսներ։
Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել Մալազիայում, փետրվարի 13-ին, երբ Կիմ Չեն Նամը պատրաստվում էր մեկնել Մակաո, որտեղ բնակվում են նրա ընտանիքի անդամները։
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ վերջինս սպանվել է հենց հյուսիսկորեական հատուկ ծառայությունների կողմից։
Նմանատիպ նյութեր
16171 դիտում
14:28 20-02-2017
Համացանցում է տարածվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբոր սպանության տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3527 դիտում
14:11 02-05-2017
Դոնալդ Թրամփը պատիվ կհամարի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը
25632 դիտում
16:25 01-01-2018
Միջուկային կոճակը իմ սեղանին է, Հյուսիսային Կորեայի առաջնորդի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
853 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել
1135 դիտում
12:36 05-01-2025
Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը
625 դիտում
12:11 05-01-2025
Գերմանիայի իշխանությունները չգիտեն, թե երբ են իսլամիստներին վտարելու Սիրիա