Պենտագոնի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն հավանություններ չունի իրաքյան նավթի հանդեպ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը Բաղդադում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում իրաքյան նավթը, հաղորդում է Associated Press-ը։
Հայտարարությունը Պենտագոնի ղեկավարն արել է այն բանից հետո, երբ իրաքյան իշխանությունները սկսեցին կասկած ու մտահոգություն արտահայտել դրա վերաբերյալ։
«Մենք Իրաք չենք եկել, որպեսզի բռնազավթենք ինչ-որ մեկին պատկանող նավթը»,-ասել է նա իրեն ուղեկցող լրագրողներին։
Սպասվում է, որ Մեթթիսը իրաքյան ղեկավարության հետ կքնարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի թեման։
Սա Պենտագոնի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Իրաք։ Իսկ նախօրեին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել էր ԻՊ-ի դեմ նոր օպերացիա սկսելու մասին։