4641 դիտում
21:17 20-02-2017
Խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու ու սկսվեց Ղարաբաղյան շարժումը․ Պատմության այս օրը
1816 թ. – Հռոմի Teatro Argentina թատրոնում կայացավ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:
1872 թ. – Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
1907 թ. – ծնվել է Հովհաննես Մամիկոնյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1970 թ.):
1940 թ. – ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:
1980 թ. – ծնվել է Արթուր Աբրահամը, հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է գալիս Գերմանիայում:
1988 թ. – Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:
1988 թ. – ծնվել է Ռիհաննան, ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի:
2007 թ. – մահացել է Զահրատը, արևմտահայ բանաստեղծ (ծն. 1924 թ.):
Նմանատիպ նյութեր
2979 դիտում
14:05 20-02-2016
28 տարի առաջ այս օրը Հայաստանում սկսվեց Ղարաբաղյան շարժումը
4075 դիտում
23:00 25-06-2016
Պատմության այս օրը․ 1950 թվականի այս օրը սկսվեց Կորեական պատերազմը
10192 դիտում
21:48 17-02-2017
Սկսվեց վիետնամա-չինական պատերազմը․ Պատմության այս օրը
Այս բաժնից
1558 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1417 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան