10150 դիտում
21:48 17-02-2017
Սկսվեց վիետնամա-չինական պատերազմը․ Պատմության այս օրը
440 թ. – մահացել է Մեսրոպ Մաշտոցը, Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ (ծն. 361 կամ 362 թ.)։
1600 թ. – իտալացի հոգևորական, աստղագետ, փիլիսոփա և գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծն. 1548 թ.)։
1673 թ. – մահացել է Մոլիերը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան (ծն. 1622 թ.)։
1887 թ. – ծնվել է Գրիգոր Ղափանցյանը, հայ նշանավոր լեզվաբան, լեզվագետ (մահ. 1956 թ.)։
1904 թ. – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերան։
1924 թ. – ծնվել է Գևորգ Վարդանյանը, Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ. 2012 թ.)։
1968 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը։
1979 թ. – սկսվեց վիետնամա-չինական պատերազմը։
2008 թ. – Կոսովոն հայտարարեց իրեն անկախ Սերբիայից։
Նմանատիպ նյութեր
4021 դիտում
23:00 25-06-2016
Պատմության այս օրը․ 1950 թվականի այս օրը սկսվեց Կորեական պատերազմը
16006 դիտում
21:36 05-12-2016
1918 թվականի այս օրը սկսվեց Հայ-վրացական պատերազմը․ ո՞րն էր պատերազմի պատճառը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»