Պատմության այս օրը․ 1950 թվականի այս օրը սկսվեց Կորեական պատերազմը
1882 թ. – ծնվել է Լևոն Օրբելին, հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը (մահ. 1958 թ.):
1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմում մարտերից մեկի ժամանակ զոհվում է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը։
1950 թ. – Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա և սկսվեց Կորեական պատերազմը:
1967 թ. – առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը:
1991 թ. – Սլովենիան և Խորվաթիան հայտարարեցին իրենց անկախությունը Հարավսլավիայից:
2004 թ. – մահացել է Տիգրան Լևոնյանը, հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան (ծն. 1936 թ.):
2009 թ. – մահացել է Մայքլ Ջեքսոնը, ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար, համարվում է փոփ երաժշտության արքա (ծն. 1958 թ.):
1788 թ. – Վիրջինիան դարձավ ԱՄՆ-ի 10-րդ նահանգը: