2979 դիտում
14:05 20-02-2016
28 տարի առաջ այս օրը Հայաստանում սկսվեց Ղարաբաղյան շարժումը
28 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 19-20-ին Հայաստանում սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, երբ առաջինը հետխորհրդային տարածքում մեկնարկեց սկզբում մի քանի հարյուր հազարանոց, իսկ հետագայում մինչև մեկ միլիոնանոց ցույցերով քաղաքական շարժում` ուղղված Հայկական ԽՍՀՄ-ի վերամիավորմանը Ղարաբաղի հետ: Եվ չնայած, ժամանակին Երևանի Թատերական հրապարակում հավածքվածներից շատերը եկել էին սովետական կարգախոսներով ցուցապաստառներով` /Լենին, պարտիա, Գորբաչև/, սակայն հրապարակի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ձեռքերին ամսներ անց կարելի էր նկատել եռագույններ ու անկախության այլ խորհրդանիշներ:
Դրանից մի քանի օր առաջ` 88-ի փետրվարի 12 ին նախկին ԼՂԻՄ-ում տեղի էին ունեցել Հադրութի հանրահավաքը` ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով, որին նախորդել էր 80 հազար մարդու ստորագրությամբ ստորագրահավաք-հանրագիր:
Իսկ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել Ադրբաջանական ԽՍՀ՝-ից ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով:
Փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, որում Ղարաբաղյան շարժումը որակվեց որպես «ծայրահեղական» և ազգայնական:
Սրան հետևեցին այն ժամանակ դեռ Խորհրդային Ադրբեջանի ցեղասպանական բնույթի գործողությունները` 1988թ. փետրվարի 27-29 տեղի ունեցած Բաքվի և Սումգայիթի ջարդերը:
Չնայած սրան` Թատերական հրապարակը ոչ միայն չէր ցրվում, այլև գնալով ահագնանում էր` ստանալով շարժման կերպ: Արդեն ամռանը ձևավորված էր «Ղարաբաղ» կոմիտեն, որի կազմում էին` Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Վանո Սիրադեղյանը, Իգոր Մուրադյանը, Աշոտ Մանուչարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Համբարձում Գալստյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սամսոն Ղազարյանը:
1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց Ազգային Խորհուրդ։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվեցին Ազգային Խորհրդին։
Դեպքերի զարգացման նման ընթացը բերեցին նրան, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային Խորհուրդն ընդունում են համատեղ որոշում ԼՂ-ի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման մասին:
Նմանատիպ նյութեր
4638 դիտում
21:17 20-02-2017
Խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու ու սկսվեց Ղարաբաղյան շարժումը․ Պատմության այս օրը
1297 դիտում
09:26 27-09-2024
4 տարի առաջ այս օրը սկսվեց 44-օրյա պատերազմը
4075 դիտում
23:00 25-06-2016
Պատմության այս օրը․ 1950 թվականի այս օրը սկսվեց Կորեական պատերազմը
Այս բաժնից
1375 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան
1672 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը