Արգելափակվել է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Փետրվարի 19-ին, ժամը 20:23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կոսմոս» խաղատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault Sandero» մակնիշի 34 AG 567 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):