Արգելափակվել է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հունվարի 28-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Mondeo» մակնիշի 35 AL 953 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., 1 ուղևոր):