Արգելափակվել է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ГАЗ-3110 մակնիշի 34 MV 043 պ/հ ավտոմեքենան: