Արգելափակվել է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հունվարի 1-ին, ժամը 09.00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելես»-ի մոտակայքում Նիսան մարչ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Նիսան մարչ մակնիշի 71 NA 077 պետհամարանիշով ավտոմեքենան: