29879 դիտում
19:20 19-02-2017
Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայրենի Դսեղ գյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայրենի Դսեղ գյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Հ. Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցները, գյուղապետարանի անձնակազմը, Դսեղ գյուղի դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները:
Դսեղի դպրոցում հայտարարված Հ. Թումանյանական մեկամսյակի շրջանակում ընտրվել էին լավագույն ասմունքողներ, ովքեր նեկայացրեցին իրենց կատարումները տուն-թանգարանի բակում:
Ներկա էին նաև մշակույթի կենտրոնում գործող «Սմայլ» պարային խումբը, ովքեր ներկայացրեցին իրենց պարերը:
Թանգարանի այցելուները նշում էին, որ իրենց այցելության մեջ իրենք մեծ աջակցություն են ստացել Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանից, ում շնորհիվ լուծվեց իրենց՝ այստեղ այցելելու և տոնական միջոցառումն անցկացնելու հարցը։
Բանաստեղծի 150-ամյակը նախատեսվում է շատ մեծ շուքով տոնել 2019.-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2490 դիտում
14:12 18-10-2019
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան