«Բարսելոնան» մտադիր է հրավիրել Յուրգեն Կլոպին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» ղեկավարության կողմից դիտարկվում է որպեսզ Լուիս Էնրիկեի ամենահավանական փոխարինող: Կատալոնացիները դիտարկում են նաև «Էվերթոնի» գլխավոր մարզիչ, նախկինում «Բարսելոնայում» հանդես եկած Ռոնալդ Կումանի թեկնածությունը:
Սպասվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո Լուիս Էնրիկեն պաշտոնանկ կարվի: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում կատալոնացիները 0:4 հաշվով պարտվեցին ՊՍԺ-ին, իսկ Իսպանիայի առաջնությունում առաջատարից` Մադրիդի «Ռեալից» ետ են մնում 4 միավորով:


