«Ռեալի» երկրպագուները թիմի ղեկին ցանկանում են տեսնել Յուրգեն Կլոպին
Մադրիդի «Ռեալի» երկրպագուները ցանկանում են, որպեսզի ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակվի Յուրգեն Կլոպը, հայտնում է իսպանական Marca-ն: Պարբերականի անցկացրած հարցման արդյունքներով, որին մասնակցել է 30 հազար մարդ, Դորտմունդի «Բորուսիայից» հեռացող Կլոպի թեկնածությանը կողմ են քվեարկել մասնակիցների 44%-ը:
Երկրորդ տեղում է «Ռեալի» նախկին խաղացող Միչելը` 14,7%, երորրդը՝ «Սևիլյայի» մարզիչ Ունաի Էմերին է՝ 10,8%:
Այնուհետև գալիս են Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը՝ 9% և «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը՝ 7,4%: