Դորտմունդի շքեղ հրաժեշտը Յուրգեն Կլոպին
Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/23/54010/]հաղթեց[/url] Բրեմենի «Վերդերին»:
Այս հանդիպումը դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի համար վերջինն էր Դորտմունդի «Սիգնալ Իդունա պարկ» մարզադաշտում: Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը դեռ ապրիլին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Բորուսիան»:
«Վերդերի» հետ հանդիպումից հետո «Բորուսիայի» երկրպագուները Կլոպին հրաժեշտ տվեցին՝ մարզադաշտում շքեղ ներկայացում ցուցադրելով:
Ներկայացնենք «Բորուսիայի» նվաճումները՝ Յուրգեն Կլոպի օրոք՝ Գերմանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից:
Բացի այդ, երկու անգամ՝ 2011, 2012 թվականներին, Կլոպը ճանաչվել է Գերմանիայի լավագույն մարզիչ: