Իրանը չի պատրաստվում արտադրել միջուկային զենք․ Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Արդեն մի քանի օր է, ինչ աշխարհը հետևում է Մյունխենում տեղի ունեցող անվտանգության հարցերին նվիրված համաժողովին։
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը որևէ մտադրություն չունի միջուկային զենք արտադրելու։
Նա նշել է նաև, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ուստի այդ թեման քննարկման ենթակա չէ։
Իր ելույթում նշել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։