Օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 18-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին՝ անօգնական վիճակում, հայտնաբերել Է. Ք-ին (ծնված 1929 թ.) և տեղափոխել ննջասենյակի մահճակալի վրա:
Վերջինիս տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: