Անասնաֆերմայից գողացել են 140-150մ հաղորդալար և էլեկտրական տարբեր պարագաներ
Փետրվարի 17-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1976թ. ծնված Տ. Հ-ն դիմել է այն մասին, որ հունվարի 30-ից մինչև փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը մուտք է գործել Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մերձակա տարածքում տեղակայված՝ իրեն պատկանող անասնաֆերմա և ապամոնտաժել ու գողացել 140-150մ հաղորդալար, էլեկտրական տարբեր պարագաներ և 45 հատ 1.5 մետրանոց մետաղյա շղթաներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1956թ. ծնված Մ. Հ-ն (բն. է նշված գյուղում):
Գողոնն առգրավված է: