211652_close_icon
views-count2195 դիտում article-date 19:51 17-02-2017

Երբ երկու հոգի միմյանց հետ մտնում են հանցավոր համագործակցության մեջ, նրանցից մեկը պետք է դրա մասին ահազանգի ոստիկանությանը. Դավիթ Հարությունան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր հրավիրված մամուլի ասուլին, անդրադառնալով խոսակցություններին, որ արդեն սկսվել են ընտրակաշառք բաժանելու գործընթացները, արդյոք ոստիկանությանը հրահանգ կա՞, որ այս անգամ ավելի ուշադիր լինեն, Հարությունյանը պատասխանեց. «Բանն այն է, որ կաշառք մեկը տալիս է, մյուսը՝ վերցնում, և խոսակցություններ միշտ կարող են լինել, բայց անհրաժեշտ է դիմում, որովհետև երբ երկու հոգի միմյանց հետ մտնում են հանցավոր համագործակցության մեջ, անհրաժեշտ է առնվազն մեկը, որ դրա մասին ահազանգի, ոստիկանությունը չի կարող ներխուժել երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե դրանցից ոչ մեկը չի ահանզանգում»:

Նմանատիպ նյութեր