211652_close_icon

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին

views-count4728 դիտում article-date 19:12 18-03-2016
Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձան նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանը, դիվանագետների վերապատրաստմանն առնչվող հարցերին։

Նմանատիպ նյութեր