211652_close_icon
views-count1714 դիտում article-date 16:21 17-02-2017

Պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը

2016 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից` 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության ընդունումից հետո ՀՀ ՏԿԶ նախարարությունը մարզպետարանների, ինչպես նաև ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ սկսեց բոլոր մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները: Այսօր արդեն պատրաստ են ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակներն են` տարածքների մրցունակության բարձրացում, զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում: Յուրաքանչյուր մարզի տարածքային զարգացման ռազմավարության նախագծում նկարագրված է ընթացիկ իրավիճակը և խնդիրները, ինչպես նաև տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Նախագծերն այս պահին քննարկվում են շահագրգիռ մարմինների` (ՀՀ նախարարություններ, մարզպետարաններ, ՀԿ-ներ, Հանրային խորհուրդ, ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններ ) շրջանակներում։ Նախատեսվում է նախագծերը Կառավարություն ներկայացնել սույն թ. մարտ ամսվա սկզբին : ՀՀ մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերին կարող եք ծանոթանալ ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական [url=http://mtad.am/hy/razmavarutyunner/]կայքում[/url], ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի միասնական [url=https://www.e-draft.am/projects/45]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր