1629 դիտում
09:52 17-02-2017
Րաֆֆի Հովհաննիսյանն է նախընտրել ցուցակի 11-րդ տեղը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդականությունն անակնկալ էր. չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի անունը նաև դաշինքի անվան մաս է, և ասվել էր, որ նա լինելու է ընտրացուցակում 2-րդը, սակայն պարզվեց՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի անունը 11-րդ հորիզոնականում է։ Փոխարենը դաշինքի երկրորդ հորիզոնականում գրված է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի անունը։
Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդ հորիզոնականում է ընդգրկվել իր ցանկությամբ. «11-րդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետեւ համոզված է, որ այդ հորիզոնականը եւս անցողիկ է: Դա իր նախընտրած տեղն է»,- ասաց նա։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանը մտադրություն ունի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին մեկնել ԱՄՆ և բնակվել այնտեղ, ու որոշել է 11-րդում լինել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ո՞ւր գնա, մնալու է, դա վաղուցվա հեքիաթներ են»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2300 դիտում
19:45 22-09-2014
«Արդար խաղի» վառ դրսևորում. խաղացողը նախընտրել է չգրավել մրցակցի անպաշտպան դարպասը. տեսանյութ
2659 դիտում
16:26 26-01-2015
Կլոպը Իմմոբիլեին նախընտրել է Մանջուկիչից
1089 դիտում
21:32 30-11-2015
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը