Կլոպը Իմմոբիլեին նախընտրել է Մանջուկիչից
«Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն և մարզական տնօրեն Միխայել Ցորկը նախորդ մրցաշրջանից հետո ցանկացնել են ձեռք բերել «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչին, հայտնում է Goal.com-ը:
Սակայն դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կասկածներ է ունեցել խաղացողի բնավորության հետ կապված, և իր նախապատվությունը տվել է «Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմմոբիլեին:
Արդյունքում Մանջուկիչը տեղափոխվեց «Ատելտիկո»: